2024-ի արդյունքներով ԵԱՏՄ-Չինաստան առևտուրը հասել է ռեկորդային մակարդակի. ԵՏՀ նախագահ

https://arm.sputniknews.ru/20251112/2024-i-ardjunqnervov-eatm-chinastan-arevtury-hasel-e-rekvordajin-makardaki-eth-nakhagah-95746656.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77916656_237:0:2968:2048_1920x0_80_0_0_369aa46dafb82c338694f7f670bdddbd.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), չինաստան, առևտուր, բակիտժան սագինտաև

եվրասիական տնտեսական միություն (եատմ), չինաստան, առևտուր, բակիտժան սագինտաև

Բաժանորդագրվել

Կողմերը եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է թարմացնել գործողությունների ճանապարհային քարտեզը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի առևտուրը 2024 թվականի արդյունքներով հասել է ռեկորդային մակարդակի՝ 291 միլիարդ դոլարի կամ երրորդ երկրների հետ միության ընդհանուր ապրանքաշրջանառության 35%-ին։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ, ԵԱՏՄ գործադիր մարմին) նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ կենտրոնակայանում Չինաստանի առևտրի փոխնախարար Յան Դունի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպումը կայացել է ԵԱՏՄ-Չինաստան համատեղ հանձնաժողովի նիստից հետո։ Նիստի ժամանակ քննարկվել են կողմերի առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում փոխգործակցության արդյունքներն ու հեռանկարները:

ԵԱՏՄ շրջանակում կճշգրտվեն ներմուծման մաքսատուրքերի իրավական տերմինները

Կողմերը եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է թարմացնել գործողությունների ճանապարհային քարտեզը։ Այդ ուղղությամբ աշխատանքները նախատեսում են սկսել մոտ ապագայում։

Նշենք, որ Չինաստանի հետ Հայաստանի առևտուրը 2024 թվականին կազմել է 2 մլրդ 825 մլն դոլար։ 2023 թվականի համեմատ ծավալն աճել է 34,4%-ով, իսկ Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում Չինաստանի տեսակարար կշիռը կազմել է 9,4%։

ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ինստիտուտներ ձևավորելիս հաշվի է առնվում ԵՄ–ի փորձը. Սարգսյան

Leave a Comment