Եթե գաղտնալսումն արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա այն ինչպես կարող է գաղտնիության տիրույթից դուրս գա. Անդրանիկ Քոչարյան


«Շատ դժվար է տոկոսային հարաբերությամբ ասել, թե ինչքանն է օրինական, ինչքանը ոչ օրինական, որովհետև կան գաղտնալսումներ քրեկան գործով, բայց այն երկու ծայր ունի՝ գաղտնալսում ես մեկին, բայց հայտնվում է մյուս ծայրում մեկ այլ անձնավորության, որտեղ գաղտնալսման տվյալները պետք է խիստ գաղտնի պահվեն։ Դրա հրապարակումը չի կարա լինի այնպես ինչպես ձեր հարցի բովանդակության մեջ եք դնում»

Նա պատասխանեց Հովիկ Աղազարյանի հարցին, որ գաղտնալսումներ կան, որ այլ նպատակներով են օգտագործում, և ինչքանն է օրինական ճանապարհով արվում, ինչքանը՝ ոչ;

Քոչարյանը նշեց, որ գաղտնալսումներ անում է ոչ միայն Ազգային Անվտանգությունը։

«Բայց դուք տեսաք, որ գաղտնալսումներ անում են նաև պարոն Վանեցյանին, որն ԱԱԾ տնօրենն էր»,-ասաց Քոչարյանը և հավելեց.

 «Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր»։

Նա պատմեց, որ Արթուր Վանեցյանին հարցրել է թե, ով է արել գաղտնալսում և նա ասել է, որ բացահայտել է աղբյուրը, գործել են արտաքին ու ներքին սխեմաներ;

 «Գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, նշանակում է գաղտնալսել բոլոր փակ  և բաց պետական կառույցները»,-ասաց Քոչարյանը։

 Անդրադառնալով Աղազարյանի բուն հարցին՝ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահն ասաց.

«Ինչ վերաբերում է այլ գաղտնալսված նյութերը շրջանառության մեջ լինելուն, խնդիրը է, որը մեր համապատասխան կառույցները պետք է ոչ միայն ուսումնասիրեն, այլև բացահայտեն, եթե գաղտնալսումն արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա այն ինչպես կարող է իր գաղտնիության տիրույթից դուրս գա։ Այդ բացահայտումը շատ կարևոր է, որ այդ գայթակղությունը, սկսած շարքային գաղտնալսողից՝ վերջացրած որոշում կայացնողը էդ հնարավորությունից զրկված լինեն»։

 Քոչարյանը հավելեց, որ այդ ձայնագրություններն ինչ-որ մարդիկ են անում և հնարավոր է, որ այդ ձայնագրությունները սովորական տեխնիկական աշխատողներն օգտագործեն այլ նպատակներով։

Leave a Comment