Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արձագանքել է թուրքական ռազմական օդանավի կործանման հետ կապված մեղադրանքներին

Քաղաքականություն

12.11.2025 | 16:39

Անկարայում ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ռազմական բեռնատար օդանավի վթարի կապակցությամբ։ Սակայն ուշագրավ է, որ սոցցանցերի թուրք օգտատերերը սկսել են Մոսկվային մեղադրել վթարի հետ կապված։ Մասնավորապես, X-ի միկրոբլոգում դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ ցավով են տեղեկացել թուրք զինվորների զոհվելու մասին և «ցավակցություն են հայտնում նրանց ընտանիքներին ու բարեկամ թուրք ժողովրդին»։

Օգտատերերը տարբեր մեկնաբանություններ են թողել։ Նրանցից մեկը հույս է հայտնել, որ ռուսները չեն խոցել ինքնաթիռը, հակառակ դեպքում՝ վրեժխնդիր կլինեն։ Մեկ այլ օգտատեր էլ նշել է, որ Ռուսաստանն ընկեր չունի։

Ի պաստախան՝ դեսպանատունը նշել է․ «Մենք ձեր թշնամիները չենք։ Մենք փորձում ենք բարելավել ռուս-թուրքական հարաբերությունները»։

«Մեր ինքնաթիռը խփել է Ռուսաստանը» ոգով մեկնաբանություններին ի պատասխան՝ Ռուսաստանի դեսպանատունը գրել է. «Ինչպե՞ս կարող էր ձեզ մոտ նման միտք ծագել»։

Մեղադրանքներին ի պատասխան՝ դեսպանատունը հրապարակել է C-130-ի կործանման վայրի հետ կապված քարտեզ՝ ընդգծելով, որ այն կապ չունի Ռուսաստանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ կործանված ռազմական ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինծառայողները զոհվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment