Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանը iPad-ներ է խաղարկում, որ հանդիպումներին մարդ հավաքի

Թվում էր՝ քաղաքական դաշտում էլ այլևս զարմացնել հնարավոր չէ, բայց պարզվում է մեր քաղաքական երկնակամարում նոր Տիգրան Կարապետիչ ունենք՝ Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանը, ով վերջերս ստեղծել  և ղեկավարում է «Միասնության թևեր» քաղաքական
նախաձեռնությունը։

Պարզվում է Թաթոյանը ուսանողների տոնին ընդառաջ հանդիպումներին մարդ հավաքելու համար iPad-ներ է խաղարկում։

 

 

Նշենք, որ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով երիտասարդներին
հրավիրել է ուսանողների միջազգային օրը միասին նշելու։

 

Թաթոյանը իր գրառման մեջ մասնավորապես նշել էր․ «Օրվա խորհրդով պայմանավորված՝ դասախոսությունից բացի, կլինի
նաև խաղարկություն՝  հնարավորություն շահելու
🎁 4 iPad և 💻 1 notebook, ինչպես
նաև
🏆 խրախուսական այլ մրցանակներ։Սա
ևս մեկ առիթ է ընդգծելու, որ երիտասարդները մեր հասարակության շարժիչ ուժն են, նորարարության,
գաղափարների ու փոփոխության աղբյուրը»։

Նշենք, որ քաղաքական նմանօրինակ ակցիաների հիմնադիր Հայաստանում երջանկահիշատական Տիգրան կարապետյանն էր՝ 

 

Հուսանք հաջորդ հանդիպումները
պլանավորելիս Թաթոյանը նման «մոտիվացնող» առաջարկներով հանդես չի գա, օրինակ լոտոյի
տոմսեր բաժանելով։

 

 

 

Leave a Comment