Փաշինյանը բարկացել է Անդրանիկ Քոչարյանի վրա և լքել ԱԺ դահլիճը

12 Նոյեմբերի, 2025

ԱԺ-ն հարկադրաբար ընդմիջում է հայտարարել, քանի որ Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բյուջեի զեկույցի պահին դահլիճում չի եղել։

Աժ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը բարկացել է թիմակիցների վրա, ապա ուշացումով ներս է եկել Անդրանիկ Քոչարյանը։ Փաշինյանը ձեռքերը վեր պարզած բարկացել, ապա նախատել  Քոչարյանին։

Դահլիճում գտնվող Փաշինյանը շատ կոշտ էր արձագանքել Անդրանիկ Քոչարյանի բացակայությանը։ Տեսանյութում երևում է, որ Անդրանիկ Քոչարյանը մեղայականով մոտենում է վարչապետին, սակայն վերջինս հանդիմանանքով է խոսում և լքում է դահլիճը՝ բոյկոտելով Անդրանիկ Քոչարյանի ելույթը։

Leave a Comment