Փետրվարից վարժական հավաքներ կանցկացվեն | Factor.TV

2026 թվականի փետրվարից մինչև նոյեմբեր վարժական հավաքներ կանցկացվեն։ Factor.am-ը տեղեկանում է, որ պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծն այսօր է շրջանառության դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վարժական հավաքներն ակցկացվում են 25-օրյա ժամկետով։

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով»,- նշված է նախագծում։

Վարժական հավաքները կանցակցվեն մի քանի փուլով՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Հավաքները կանցկացվեն հետևյալ ժամանակահատվածում․

2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ
2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ
2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ
2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ
2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ
2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ
2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Նախագծից տեղեկանում ենք, որ վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Արփի Հակոբյան

Leave a Comment