«Պարոն Հովհաննիսյան, ասում եք ձեր բյուջեները մարդու մասին են, եկեք համ էլ ոնց որ սիրում եք օրինակներով էլ ներկայացնեք: Հիմա եկեք մի քանի հարցով ձեր օրինակը շարունակենք ընտանիքի: Նախ, որ պնդում եք ծախսը, եթե չավելացնենք 20118 թվականի չափ ծախսենք, մեկուկես տարում պարտքը կմարենք՝ այն պարտքը, որ ձեր կառավարությունն է վերցրել յոթ տարում: Այդ պնդումը մի տեսակ տարօրինակ է, եթե ծախսը չավելացնենք, բնականաբար այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը չի լինի, այդքան շատ եկամուտ էլ չենք հավաքի։ Այդպես հայտարարություններ, որ անեք, կարող է հանկարծ միջազգային ֆինանսական կառույցները լսեն, մի տեսակ տրամադրվեն և մեր ռիսկերը բարձրանան էլի»,- այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։