Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ընտանիքի հետ Բարսելոնա վերադառնալու իր ցանկության մասին։

«Մենք շատ ենք կարոտում Բարսելոնան։ Մենք անընդհատ խոսում ենք իմ երեխաների և կնոջ հետ Բարսելոնայում կատարվողի մասին։ Մենք ուզում ենք վերադառնալ այնտեղ ապրելու։ Մենք այնտեղ տուն ունենք, մենք ամեն ինչ ունենք, այնպես որ դա է, ինչ մենք ուզում ենք», – Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Մեսսին նախկինում հայտարարել էր, որ չի լքել «Բարսելոնան» այնպես, ինչպես ուզում էր։

Հարձակվողը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2003-ից 2021 թվականներին։

Leave a Comment