«Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարեց, որ 2019 թվականի Հայստանում ՀՆԱ-ն ավելի բարձր է քան Վրաստանում։ Այս տարվա հոկտեմբեր ամսին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նոր տվյալներ. Հայաստանի ՀՆԱ-ն 8970 դոլար, Վրաստան՝ 10130 դոլար։ Էս ինչ եղավ, որ մենք սենց հրաշալի տնտեսական աճեր ենք արձանագրում, բայց 2019 թվականի համեմատ այս իրավիճակը փոխվեց»,- ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Վահե Հովհաննիսյանը ընդունեց, որ վերջին տարիներին Վրաստանն արձանագրել է շատ բարձր տնտեսական աճեր՝ հավելելով որ այս տարի սպասվում է 9 % տնտեսական աճ։
Մանրամասն՝ տեսանյութում։