Սիրանուշ Ադամյան Հայաստանում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են՝ համապատասխանաբար 66,4% և 62,5%: Այս տվյալները ստացվել են «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների իրականացրած սոցիոլոգիական հետազոտությամբ, որի արդյունքները հրապարակվել են երեքշաբթի։ Հետազոտությունն անցկացվել է պլանշետների միջոցով հեռախոսային հարցման մեթոդով (Computer-Assisted Telephone Interviewing: CATI) հոկտեմբերի 5-ից 25-ը։ Հարցմանը մասնակցել է 1123 հոգի։ Կառույցներից գոհունակություն Ըստ հետազոտության արդյունքների՝ բարձր է նաև գոհունակությունը Ոստիկանությունից՝ 54,6%։ Հարցվածներն առավել դժգոհ են Կառավարությունից՝ հարցվողների 39,5%, իսկ Ազգային ժողովից դժգոհ է 50,0%-ը։ Հայ առաքելական եկեղեցուց ամենաշատը գոհ են երիտասարդները (Z սերունդը)՝ 82,5%, ինչպես նաև քաղաքաբնակների 67,1%։ Ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլ Զինված ուժերին […]