Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։
Լրատվամիջոցներին այս մասին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նրանց ՔԿ– են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։
«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։
Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։