Զախարյանի եղբայրը մեկնաբանել է Լիոնի հետաքրքրությունը և ջնջել գրառումը — Armsport.am

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի եղբայրը՝ Դավիդ Զախարյանը, իր Telegram-ալիքում մեկնաբանել է եղբոր՝ ֆրանսիական «Լիոն» հնարավոր տեղափոխության մասին լուրերը, որը հետագայում ջնջվել է։

Նա նշել է, որ այս պահին ֆրանսիական ակումբի կողմից հետաքրքրությունը կա միայն քննարկումների մակարդակով՝ առանց կոնկրետ առաջարկների։ Ֆուտբոլիստի եղբայրը նաև հայտնել է, որ ներկայումս Արսենը չի կենտրոնանում շրջանառվող լուրերի վրա։

«Իհարկե, «Լիոնի» հետաքրքրությունը հաճելի է, բայց հիմա Արսենի բոլոր մտքերը կապված են իր ներկայիս թիմի հաջորդ խաղի հետ։ Նա խաղաժամանակ է ստանում, ավելացնում է կրեատիվություն և աստիճանաբար տեղ է նվաճում մեկնարկային կազմում», — հայտարարել է Դավիդ Զախարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ «Լիոնը» հետաքրքրված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արսեն Զախարյանին վարձակալելու տարբերակով՝ խաղացողին հետագայում գնելու իրավունքով։ Ակումբների ներկայացուցիչներից այս մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

Leave a Comment