Անահիտ Ավանեսյան՝ հատուկ ձեզ սխալ թվեր են տալիս՝ ձեր վարկանիշին հարվածելու համար. Անուշ Պողոսյան


Հասարակություն


«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից ներկայացնելով փաստաթղթերից լուսանկարներներ և գրել.

«Անահիտ Ավանեսյան, վաղը հրավիրեք ձեր ենթականերին/փոխնախարարին, ՊԱԳ-ի պետին, ֆինանսական պատասխանատուներին։

Խորհուրդ եմ տալիս մի լավ բարկանալ։ Հատուկ ձեզ սխալ թվեր են տալիս՝ ձեր վարկանիշին հարվածելու համար։ Թե՞ իրոք հաշվել չգիտեն։

Հ.Գ. Հազար անգամ ասել եմ՝ ազատվեք այդ «նախկիններից»…»։

Գրառմանը կից ներկայացված է երկու փաստաթուղթ, որոնցից մեկով ՊԵԿ-ը ի պատասխան «Առողջության իրավունք» ՀԿ-ի հարցման, հայտնում է, որ 200.000 և ավել դրամ աշխատավարձ ստացող վարձու պայմանագրային աշխատողների թիվը ՀՀ-ում 395 հազար մարդ է։ Մյուս տեղեկատվության մեջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքերն են, որ պարտադիր առողջապահական ապահովագրման համակարգում կներառվի 200.000 և ավել դրամ աշխատավարձ ստացող 190 հազար քաղաքացի։


Leave a Comment