ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ, Շանթ Սարգսյանը՝ Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկին: ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ:
Չորրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
