«Բյուջեն վատնում էիք միայն սելֆիների համար գնած ինքնաթիռների, ժանգոտ ու անիմաստ ՀՕՊ համակարգերի և «կլուբնիկ»-շոուների վրա». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին


Քաղաքականություն


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3, այլ ոչ թե 5 անգամ , «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը։

Ռուբինյանն այսօր մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին, թե նրա կառավարման օրոք «Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի»։ Ասել էր, թե պատճառն այն է, որ «աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները»։

«Իհարկե, նրանք ստում են»,- ասել է Միկոյանը՝ նշելով, որ տվյալները կարելի է տեսնել նաև բաց աղբյուրներում, օրինակ` Military Balance պարբերականում։

Նա հավելել է՝ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանը դաշնակիցներից զինատեսակները ձեռք էր բերում կամ շատ արտոնյալ պայմաններով, կամ պարզապես նվեր էր ստանում։ Ըստ Միկոյանի՝ դա թույլ էր տալիս ամբողջությամբ պահել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ինչի ամենացայտուն արտահայտությունը տասնամյա լիարժեք և արժանապատիվ խաղաղությունն էր։

«Իսկ ընդհանրապես փաստ է, որ Ադրբեջանը թե՛ տարածքով և թե՛ բնակչությամբ Հայաստանից մոտ 3 անգամ մեծ է, և այս փաստը կարող է հայտնագործություն լինել կյանքի երրորդ տասնամյակում առաջին անգամ աշխատանք տեսած ու միանգամից բարձր պետական պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր պատահականության համար։ Այ, իրենց օրոք, օրինակ՝ 2020 թվականին, ռազմական բյուջեների տարբերությունը արդեն 3,5 անգամ էր։ Իսկ մեր ունեցած այդ բյուջեն նրանք վատնում էին մարտական թռիչք չանող և միայն սելֆիների համար հարյուր միլիոնավոր դոլարներով գնած ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ ու անիմաստ ՀՕՊ համակարգերի և «կլուբնիկ» շոուների վրա»,- նշել է Միկոյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Leave a Comment