Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄիԳ-31-ի հետ կապված սադրանքը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ–ն հայտնել էր, որ խափանվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունը: Սադրանքը կազմակերպել էր ուկրաինական հետախուզությունը` «բրիտանացի համակարգողների» աջակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄիԳ-31-ի հետ կապված սադրանքը, որում դերակատարություն է ունեցել Մեծ Բրիտանիան։

«ԱԴԾ-ն շատ մանրամասն բացահայտել է այդ ամենը: Չգիտեմ` ինչպես են բրիտանացիները դա հերքելու, թեև հայտնի է` Լոնդոնը նման է գայլի, որի գլխին ավետարան են կարդում», – նշել է Լավրովը ռուսական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ ԱԴԾ–ն հայտնել էր, որ կանխել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության և բրիտանացի համակարգողների համատեղ գործողությունը. նրանք ծրագրել էին Ռումինիայում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազա ուղարկել «Կինժալ» հրթիռով զինված ռուսական ՄիԳ-31 կործանիչ՝ լայնածավալ սադրանք կազմակերպելու համար:

Ինքնաթիռը առևանգելու համար Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները փորձել են հավաքագրել ռուսաստանցի օդաչուներին՝ առաջարկելով նրանց 3 մլն դոլար և արևմտյան երկրներից մեկի քաղաքացիություն։

ԱԴԾ-ն ընդգծել էր, որ սադրանքը կարող էր դժվար կանխատեսելի բացասական հետևանքների հանգեցնել։

ՌԴ զորքերը «Կինժալով» խոցել են Ուկրաինայի ՊՆ ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը

Leave a Comment