Ձեռքը չի բռնում, բայց «զատո» լայքում է

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում  «Հաղթանակ» դաշինքի ցուցակը  գլխավորող Սևակ Խաչատրյանն օրերս հեգնել էր «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցությանը, թե՝ նախարարները ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանի
«ձեռքը բռնած ման են գալիս Էջմիածնով, որ ծափ տան», քանի որ ՔՊ-ն ընտրվելու շանս չունի։

Արձագանքելով այս էժանագին զավեշտին՝ օրերս ՏԿԵ նախարար Դավիթ
Խուդաթյանը կոնստրուկտիվ առաջարկ
էր
արել «Սաքուլիկ» մականունով հայտնի Խաչատրյանին՝
թող ինքն էլ իր թիմակիցների, մասնավորապես Իշխան Սաղաթելյանի, Լևոն Քոչարյանի հետ քարոզարշավի
դուրս գա։ Այս առաջարկին,  ի դեպ, Իշխան Սաղաթելյանը
մասնավորապես արձագանքել էր՝ «տեղում ձևավորված թիմը, Սևակ Խաչատրյանն ամբողջությամբ
բավարար է ՔՊ-ի ոհմակի դեմ և իրենց ամբողջ կառավարության՝ մարզպետարանի, վարչական ռեսուրսի
դեմ պայքարելու համար»։ Յա, իրո՞ք, կասեր Սևակ Խաչատրյանի նախկին կուսղեկը՝ Սերժ Սարգսյանը,
ու հավանաբար կհիշեցներ «թարս աճող խիյարի» պատմությունը։

 

Ի դեպ, քարոզարշավի այս ողջ ընթացքում Սևակ Խաչատրյանի քաղաքական
«պախաններից» և ոչ մեկին չենք տեսել Խաչատրյանի պես վաղարշապատցիներին համոզելուց,
 որ հրեն հա՝ հաղթելու են, «Փարաքար-2» են անելու։  Լևոն Քոչարյանն, օրինակ, որը Սևակ Խաչատրյանի ընկերներից
է, բավարարվում է նախկին ՀՀԿ-ական իր ընկերոջը վիրտուալ աջակցություն ցուցաբերելով,
այն է՝ Ֆեյսբուքում «լայքում» է  նրա մասնակցությամբ
քարոզարշավի «ռիլերն» ու գրառումները։  Կրտսեր
Քոչարյանը երևի թե մտավախություն ունի, որ հենց կանգնի Խաչատրյանի կողքն ու երևա տեսադաշտում,
մի քանի նիշով կնվազեցնի դաշինքի՝ առանց այդ էլ զրոյին ձգտող ռեյտինգը։

 

Տարօրինակ է, բայց քարոզարշավի ժամանակ չենք տեսնում նաև Խաչատրյանի
մեկ այլ ընկերոջ՝ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանին (ցանկալի է՝ «Հաղթանակ»
գրությամբ «հուդին» հագած), որը, նկատենք, ամիսներ առաջ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների
ժամանակ շատ ակտիվ էր։  Վերջերս էլ մինչև հոգու
խորքը վիրավորվեց, երբ Сivic.am-ի թղթակիցը ԱԺ-ում նրա հետ ճեպազրույցի ժամանակ  հիշեցրեց, 
որ իրենց թեկնածուի մականունը «Սաքուլիկ» է։

 

Վաղարշապատցիներին ևս մեկ անգամ հիշեցնենք, որ «Հաղթանակ»-ը
ձևավորել են Քոչարյանի քաղաքական «պլացդարմ» ՀՅԴ-ն և «Առաջ Աջակենտրոն» կուսակցությունները։
«Առաջ»-ի հիմնադիրներից են Լևոն Քոչարյանի փաստաբան Ա
Կոչուբաևը,  հայտնի քաղակտիվիստ Նարեկ Մանթաշյանը և այլ «քոչարյանասերներ»։

Ի դեպ, այս կուսակցության
հայտարարագիրն ուսումնասիրելիս հայտնաբերեցինք, որ այն չունի ոչ գույք, ոչ ֆինանսական
միջոցներ՝ նույնիսկ կուսակցության գործադիր մարմնի անդամները, փաստորեն,  անդամավճարներ չեն մուծել։ Բուտաֆորիկ կուսակցությունն
այս, ակնհայտորեն, Ռոբերտ Քոչարյանի պահեստային քաղաքական պրոյեկտներից է, որը որպես
տրամպլին օգտագործելով՝  երկրորդ նախագահը փորձելու
է մասնակցել տարբեր ընտրական օպերացիաների։

Ե. Ա.

 

Leave a Comment