«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին

1.

Եթե 1998-2008 թվականներին Ադրբեջանն ավելի ուժեղ էր, քան մենք, ինչու՞ չէին այդ ժամանակ սկսում պատերազմը, և նախագահ Քոչարյանի տարիները բացարձակ խաղաղ էին․ իսկ մյուս իշխանության օրոք՝ 2018-2025 թվականերին, երբ, ըստ իրենց, իբր ուժեղ էին, Ադրբեջանը մի քանի անգամ հաղթեց մեզ։

2.

Եթե մի իշխանության օրոք (1998-2008թթ․) աղքատ բնակչության ավելի քան 2 անգամ կրճատվել, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ ավելի քան 4 անգամ, իսկ մեկ այլ իշխանության օրոք (2018-2025թթ․) աղքատների թիվը չի կրճատվում, ապա այդ իշխանություններից ո՞րն է զբաղված սեփական ընտանեկան բյուջեն լցնելով։

3.

Ո՞ր իշխանությունն էր, որ Ադբեջանին նվիրեց Ադրբեջանի ռազմական բյուջեից կրկնակի ավելի զինամթերք և ռազմական տեխնիկա, որի մեծ մասը ձեռք էր բերվել 1998-2008 թվականներին և՝ մեր պետության ու ժողովրդի աշխատանքով։

Leave a Comment