Օրենբուրգի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է արդյունաբերական օբյեկտ. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20251111/orenburgi-marzum-ats-i-hardzakman-hetevanqvov-vnasvel-e-ardjunaberakan-objekt-marzpet-95704906.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91810283_0:0:1280:960_1920x0_80_0_0_c4c208ef2d76324a0cb4070fc4866f54.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օրենբուրգ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հակաօդային պաշտպանություն (հօպ)

օրենբուրգ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հակաօդային պաշտպանություն (հօպ)

Բաժանորդագրվել

Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Օրենբուրգի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է արդյունաբերական օբյեկտ։ Այս մասին МАХ մեսենջերում գրել է Օրենբուրգի մարզպետ Եվգենի Սոլնցևը։

«Տարածաշրջանում պահպանվում է ԱԹՍ-ների հարձակումների վտանգը։ Մարզի տարածքում աշխատում են պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգերը։ Նրանք հետ են մղել թշնամու մի քանի անօդաչուների հարձակում: Այս պահի դրությամբ վնասվել է տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտներից մեկը, քաղաքացիների շրջանում տուժածների մասին տվյալներ չկան: Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է Սոլնցևը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, ուկրաինական ԱԹՍ-ները աննշան վնաս էին հասցրել Օրսկում արդյունաբերական օբյեկտի շենքին։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ` տուժածներր չկային։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment