
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Ալեքսանդր Աճեմյանն ամենանշանավոր հայ կոմպոզիտորներից է, իսկ նրա «Մոռացում չկա» երգը դարձել է այցեքարտային։ Պարզվում է, որ Լյուդվիգ Դուրյանի գրած խոսքերը նախապատմություն ունեն և իրականում նվիրված են Աճեմյանի կյանքի ամենակարևոր և թանկ մարդկանցից մեկին։ 2024թ․ Արթուր Իսպիրյանը նորովի, սակայն, նաև բնագրին հնարավորինս մոտ կատարեց այդ երգը Հանրային ռադիոյի ստուդիայում, ինչի մասին էլ նա պատմում է այս թողարկմանը։