Երևանի ակումբներից մեկում՝ «Սերէնայում», ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու և դատախազների որդիների միջև ծեծկռտուքի և դանակահարության դեպքից օրեր անց դեռևս որևէ անձի մեղադրանք չի ներկայացվել։
Հիշեցնենք նախօրեին «Սերէնայում» ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդու և գործող դատախազների որդիների միջև կնոջ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել են Քննչական կոմկիտեից, որ դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Քրեական վարույթով առ այս պահը որևէ անձի մեղադրանք չի ներկայացվել։