Ընդդիմությունն ասում էր՝ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, հիմա քննարկում է ցորենի կարգը. Ռուբինյան




 

1lurer. Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունն ասում էր՝ սա միակողմանի ապաշրջափակում է, և Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, որ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակումը, իսկ հիմա նրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է: Այս մասին խորհրդարանում՝ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկումների, թե ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է 4-րդ կարգի ցորեն բերելու ու կատարվածը թմբկահարելու մեջ:


 


«Սա, կարծում եմ, արդեն իսկ խոսուն է, իսկ ընդհանրապես, ես ցորենի մասնագետ չեմ, իսկ Ռուսաստանի ցորենի որակը նրանց (ընդդիմությանը – խմբ.) բավարարո՞ւմ է»,- ասաց նա՝ խորհուրդ տալով հարցնել Էկոնոմիկայի նախարարությանը:


 


Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։


 


Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։


 


 


Հեղինակ`Կարմեն Ղուկասյան


 


 


Leave a Comment