Նոր սերունդ, նոր մտածողություն․ էներգախնայողությունից մինչև կրթական նորարարություն․ «Սուրճ և սեր առավոտից»

Հաղորդավար՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան:

Հյուր. Ինգա Մուրադյան` սպասարկման և վաճառքի մասնագետ, բիզնես խորհրդատու:

Թեմա՝ Համաշխարհային գնումների օր․ ով և երբ է սկսել այս տոնը։

Բացի այդ, կխոսենք նաև՝ Էներգախնայողությունը՝ որպես ապրելակերպ, քանի որ նոյեմբերի 11-ը Էներգախնայողության միջազգային օրն է։

Հյուրեր. Նելլի Խաչատրյան` ՄՆՀԱ նախագահ և Քրիստինա Երիցյան` Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնքի համահիմնադիր, ՄՆՀԱ խորհրդի անդամ:

Թեմա. «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 5-րդ ուսուցչական համաժողովը՝ նոյեմբերի 14–16-ը Երևանում և Գյումրիում։ Կմասնակցեն 30+ խոսնակ և 120+ մանկավարժ Հայաստանի տարբեր մարզերից։

Բացի այդ՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ:

Միացեք մեզ՝ տեղեկացված, ոգեշնչված և դրական օր սկսելու համար:

Leave a Comment