«Միլանը» պատրաստվում է երկարաձգել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի պայմանագիրը, ըստ La Gazzetta dello Sport-ի։
40-ամյա խորվաթը իտալական ակումբին միացել է անցյալ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով պայմանագիր մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Մոդրիչը Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
«Միլանի» ղեկավարությունը գոհ է Մոդրիչի թիմում ունեցած ներդրումից։ «Ռոսոներիները» հույս ունեն երկարաձգել կիսապաշտպանի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, սակայն այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի միայն գարնանը։