ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնեական լիազորույուններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 482-րդ հոդվածի 1-ին մասով (շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը)։