Մտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի որակի ցորենի ներկրումը իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Վերջին օրերին հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ ղազախական ցորենի որակը էապես զիջում է ռուսականինը, բայց մտքովս չէր անցնի, որ 4-րդ կարգի (ցածր) որակի ցորենի ներկրումը գործող իշխանությունները կփորձեն ներկայացնել հացի գնի էժանացման միջոց։

Ուղղակի ամոթ է․․․․ մենք պետք է դիվերսիֆիկացնենք ցորենի ներկրումը, բայց դա պետք է արվի տնտեսապես հիմնավոր և որակյալ այլընտրանքով, և ոչ թե շոուների համար․․․․»:

Leave a Comment