Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ռուսաստանի ափերի մոտ ռազմական գործողությունների․ MWM



Համաշխարհային Մամուլ












Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետևակի հատուկ ջոկատայինները պատրաստվում են առափնյա արշավանքներ իրականացնել և Ռուսաստանի ափերի մոտ նավթային աշտարակներ գրավել: Այս մասին գրում Է Military Watch Magazine-ը։

«Զորավարժություններն անցկացվել են Ռուսաստանի և Արևմտյան բլոկի միջև լարվածության աճի շրջանում, ընդ որում ռազմական գործողությունների հետագա սրման դեպքում սպասվում են հարձակումներ ռուսական նավագնացության և նրա նավթային ենթակառուցվածքների վրա», – ասվում է նյութում:

Մեծ Բրիտանիայի ԶՈւ-ն գործի է դրել թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ուժերը 42-րդ և 47-րդ Կոմանդոս ստորաբաժանումներից՝ որպես օպերատիվ խմբի մաս՝ նավերի վրա գաղտնի վայրէջք կատարելու և աշտարակները գրավելու համար: Պարբերականի տվյալներով՝ զորավարժություններն անցկացվել են Բալթիկ ծովի արևելյան հատվածում։ 



Leave a Comment