ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն իր 6 աշխատակցի հետ նոյեմբերի 7-8-ը գործուղվել էր Սյունիքի մարզ և «պետական բյուջեի հաշվին քարոզարշավ իրականացրել», գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ասում են, որ Սիմոնյանը, հավանաբար, հետևություններ է արել ՔՊ վարչության ընտրություններից և քարոզարշավ արել, որ նախընտրական ցուցակը ձևավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում:
Սեպտեմբերին մամուլը գրել էր, որ արդյունքներից հատկապես դժգոհ է Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է և զիջում է պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Հայկ Կոնջորյանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին:
ՔՊ-ի համագումարը սեպտեմբերի 20-ին էր:
