Ըստ ԱՄՀ–ի՝ ՀՀ–ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ $9000

Ըստ ԱՄՀ–ի՝ ՀՀ–ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ $9000

11 նոյեմբերի 2025 – 11:08 AMT

PanARMENIAN.Net – Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Հայաստանում այն կազմում է 8970 դոլար։

Վրաստանի համար նշված ցուցանիշը գնահատվել է մոտ 10,130 դոլար, իսկ Ադրբեջանի դեպքում այն կազմել է մոտ 7370 դոլար։

Իրանում այդ ցուցանիշը 4070 դոլար է, իսկ Թուրքիայում 18,200 դոլար։

Ռուսաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գնահատվել է 17,450 դոլար։

Ըստ ԱՄՀ տվյալների, ՀՀ–ին համեմատաբար մոտ ցուցանիշ ունի Բելառուսը՝ 9400 դոլար, Մոլդովայում այն 8240 է։

Իսկ, օրինակ, Ղազախստանում այդ ցուցանիշը 14,720, Լատվիայում՝ 25,630, որոնք նույնպես հետխորհրդային երկրներ են։

Leave a Comment