Թրամփն ու ալ-Շարաան քննարկել են Սիրիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները

Թրամփն ու ալ-Շարաան քննարկել են Սիրիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, հաղորդում է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը։

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները։ Բացի այդ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- գրել է գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային։

Leave a Comment