Հրդեհ Սվերդլով գյուղի տներից մեկում


Նոյեմբերի 11-ին` ժամը 04։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվերդլով գյուղում տուն է այրվում։


ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։07-ին, մարվել՝ 08։16-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 60 քմ) և փայտե առաստաղից մոտ 15 քմ հատված:

Դիտումների քանակ1

Leave a Comment