Մթերքներ, որոնք չի կարելի եփել փայլաթիթեղի մեջ

Փայլաթիթեղի մեջ սննդի պատրաստումը հարմար միջոց է, սակայն որոշ սննդամթերքներ ռեակցիայի մեջ են մտնում ալյումինի հետ, ինչը կարող է հանգեցնել մթերքները փչացման։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Ռոսբիոտեխ համալսարանի սննդի արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ամբիոնի դոցենտ Դմիտրի Բիստրովը։

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ չի տրվում կաղամբն ու կարտոֆիլը եփել փայլաթիթեղի մեջ. վերջնական արդյունքը ձեզ չի գոհացնի: Խուսափեք լոլիկը փայլաթիթեղի մեջ եփելուց, քանի որ լոլիկի հյութի բարձր թթվայնությունը լուծարում է ալյումինը և ոչնչացնում փայլաթիթեղը: Ալյումինի վրա նույն ազդեցությունն ունենում են ցիտրուսային մրգերը:

«Անփորձ խոհարարները հաճախ չեն հասկանում, թե ինչու են միսը և ձուկը այրվում փայլաթիթեղի մեջ: Դրանից խուսափելու համար սնունդը նախ պետք է փաթաթել յուղաթղթով, ապա նոր՝ փայլաթիթեղով»,- ասել է Բիստրովը՝ նշելով, որ փայլաթիթեղը հատկապես հարմար է միս և ձուկ պատրաստելու համար:

Leave a Comment