Պարտքերի պատճառով Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան վաճառել է իր կղզին

«Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ստիպված էր վաճառել իր կղզին 1.8 միլիոն դոլարով: Պատճառը, ըստ լրատվամիջոցների, իր «Մեգալոպոլիս» ֆիլմի էպիկական անհաջողությունն էր կինովարձույթում։

Coral Caye անունը կրող կղզին գտնվում է Բելիզում, Կենտրոնական Ամերիկա:

«Մեգալոպոլիսի» արտադրության վրա Կոպոլան ծախսել է 120 միլիոն դոլար իր սեփական միջոցներից, այդ թվում՝ գինեգործարանի վաճառքից ստացված գումարը:

Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 14.4 միլիոն դոլար:

«Մեգալոպոլիսը» պատմում է ճարտարապետի (Ադամ Դրայվեր) մասին, ով ունի ժամանակը սառեցնելու ունակություն: Ֆիլմում նկարահանվել են նաև Օբրի Պլազան, Շայա Լաբաֆը, Ջոն Վոյթը, Դասթին Հոֆմանը և ուրիշներ:

Leave a Comment