Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են, էլ չեն խթանում էս մարդիկ գյուղատնտեսությունը, ոչինչ որ վարելահողերի 40 տոկոսից ավելին չի օգտագործվում, այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Մենք գնում ենք գյուղեր, բոլոր գյուղերում համատարած մթերումներից դժգոհում են, մի դեպքում բացակայությունից, մյուս դեպքում՝ սակագներից։ Գյուղացիներն էլ ասում են, որ էլ խաղողագործությամբ չեն զբաղվելու, կարտոֆիլ չեն ցանելու, բուսաբուծությամբ չեն զբաղվելու»,-ասել է նա։