Aurora News | ԱՄՆ-ը վերացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ «Կեսարի» օրենքի շրջանակում դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները, հղորդում է Reuters գործակալությունը:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ կասեցումը վերաբերում է որոշակի գործարքների, բացառությամբ Ռուսաստանին և Իրանին առնչվող որոշակի գործարքների։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերացրել էր Շաարայի և նրա ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ ահաբեկչությանն առնչվող պատժամիջոցները։

Բանաձևը մշակել է Միացյալ Նահանգները:

Leave a Comment