Գերմանիան ռազմական ուժեր է տեղակայում Բելգիայում՝ Ռուսաստանի դեմ․ Ֆիլիպո


Քաղաքականություն


Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն քննադատել է Բելգիայում գերմանական համակարգերի տեղակայումը: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում: Այս կերպ Ֆիլիպոն արձագանքել է այն տվյալներին, որ Գերմանիան Բելգիա է ուղարկել ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ և անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգեր:


«Գերմանիան ռազմական ուժեր է տեղակայում Բելգիայում՝ Ռուսաստանի դեմ։ Գիտակցում ենք արդյոք այս հակառուսական պարանոյայի անհեթեթության, մանիպուլյացիայի և խելագարության ողջ աստիճանը», – նշել է քաղաքական գործիչը։


Պատգամավորը նաև կոչ է արել հրաժարվել Ուկրաինային տեխնիկա և Ֆինանսներ մատակարարելուց: Նրա կարծիքով՝ պետք է վերսկսել կառուցողական և հանգիստ երկխոսությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև։ 



Leave a Comment