ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկվել են բնապահպանական ոլորտում համագործակցության և զարգացման հարցեր


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ:


 


Հանդիպման ընթացքում ՀԱԱՊ նախագահ Էլինա Մարկարյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով պալատի հանձնառությունը՝ շարունակել գործել որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև։


 


Քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցության հնարավորությունները և ուղիները։


 


Առանձնակի անդրադարձ է կատարվել Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ նպատակ ունենալով խրախուսել մասնավոր հատվածի ներգրավվածությունն ու կառուցողական երկխոսությունն այս կարևոր բնապահպանական գործընթացում։


 


Նախարարը գործընկերներին է ներկայացրել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ կարևորելով մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համաժողովի շրջանակում հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Դիտումների քանակ2

Leave a Comment