Կաթողիկոսի հրաժարականի և Արշակ սրբազանի կարգալուծության պահանջի լուրերը կեղծ են. տեր Եսայի

Բաժանորդագրվել

Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված ուսումնասիրության համար ստեղծվել է հանձնախումբ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կարգալուծության պահանջի մասին լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Մամուլում Վեհափառ հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է: Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ հայրապետը, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ստեղծել է հանձնախումբ»,- նշեց Տեր Եսային։

Leave a Comment