Վեհափառի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղեկատվությունը կեղծ է

Վեհափառ հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին մամուլում տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է, «Sputnik Արմենիա»–ին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը

«Իսկ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող  անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ  հայրապետը, հաշվի առնելով  ներկայացված առաջարկները, ստեղծել  է հանձնախումբ»,–ասաց նա:

–00—ՅՄ

Leave a Comment