ԱԽ քարտուղարը օպերատիվ հավաքի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ:

«Բանախոսության ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները:

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment