Թեև ամանորին դեռ մեկուկես ամիս ժամանակ կա, սակայն քաղաքապետարանն արդեն սկսել է ամանորյա ծախսեր կատարել:
Մասնավորապես «News.5tv.am»-ը տեղեկանում է, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա ձևավորման համար մայրաքաղաքային բյուջեից տրամադրվել է 12 մլն դրամ:
Նուբարաշեն վարչական շրջանում տոնածառի լույսերի հանդիսավոր արարողության համար, որը տևելու է 45 րոպե, տրամադրվել է 1,5 մլն դրամ, Նոր- Նորք վարչական շրջանում էլ ամանորյա համերգ է նախատեսվում, որի համար տրամադրվել է 1,7 մլն դրամ: