Քրիս Ջենները 70-ամյակը Ջեֆ Բեզոսի առանձնատանը նշել է Բոնդի ոճով


Քրիս Ջենները մուտք է գործել 8-րդ տասնամյակ եւ այդ առիթով մեծ միջոցառում է կազմակերպել Ջեֆ Բեզոսի՝ Բեւեռլի Հիլզում գտնվող առանձնատանը։ Երեկույթին, իհարկե, ներկա են եղել նրա մեծ ընտանիքի անդամները եւ շուրջ 300 հյուր:

Ջենների 70-ամյակի խնջույքին մասնակցել են Օփրա Ուինֆրին, Մարկ Ցուկերբերգը, Վին Դիզելը, Մրայա Քերին, Ադելը, արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը: Ինչպես հայտնում է TMZ-ն, ելույթ է ունեցել Բրունո Մարսը:




Հոբելյարը կարմիր զգեստով է եղել՝ կերպարն ամբողջացնելով թափանցիկ սեւ ձեռնոցներով ու ադամանդե զարդերով:




«Քրիսը հիասքանչ տեսք ուներ, բոլորը միայն այդ մասին էին խոսում: Հին հոլիվուդյան իսկական շքեղություն էր»,- People-ին պատմել է աղբյուրը։ 




Քիմ Քարդաշյանն այդ առիթով կրկնել է 2002 թվականին Ջեյմս Բոնդի մասին նկարահանված «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Հոլի Բերիի կերպարը: Դերասանուհու համար այդ զգեստը պատրաստել էին Լինդա Հեմինգն ու Դոնաթելա Վերսաչեն:






Leave a Comment