Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի կողմից խարդախության և փողերի լվացման համար հետախուզվող տղամարդը

Երևանի Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի կողմից խարդախության և փողերի լվացման համար հետախուզվող տղամարդը, հայտնել է ՆԳՆ-ն։

Նոյեմբերի 9-ին` ժամը 15։15-ին ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Սոչի չվերթի հաշվառումից հետո բաժին է բերվել 44-ամյա օտարերկրյա քաղաքացի, որը 2024 թվականի մայիսից հետախուզվում էր Վրաստանի Ինտերպոլի կողմից։

Ըստ հրապարակման՝ նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։

Leave a Comment