Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում էր. ինչ է քննարկվել

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմի հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։

Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմի հարցերին։

Leave a Comment