ՀԱՊԿ երկրները պետք է փոխգործակցեն պաշտպանական արդյունաբերության կադրերի հարցում. Մանտուրով

Բաժանորդագրվել

Կազմակերպության անդամ երկրները պետք է խթանեն երկխոսության և իրավասությունների փոխանակման նոր ձևաչափերը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները պետք է փոխգործակցեն պաշտպանական ձեռնարկությունների համար կադրերի պատրաստման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Դենիս Մանտուրովը Աստանայում հանձնաժողովի XXIII նիստի բացման ժամանակ։

«Կարևոր է ձևավորել գիտակրթական հաստատությունների համագործակցություն, ինչպես նաև ուսանողների համար արտոնյալ պայմաններով ուսուցման պարզեցված մեխանիզմներ։ Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի մոտեցումներն ամփոփվել են առանձին համաձայնագրով, որի նախագիծն այսօր դրվել է հանձնաժողովի քննարկմանը», – ասել է նա։

Մանտուրովը նշել է, որ ՀԱՊԿ երկրները պետք է զարգացնեն երկխոսության նոր ձևաչափերը, մասնավորապես, խրախուսեն կոնգրես-ցուցահանդեսային միջոցառումների անցկացման պրակտիկան:

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում՝ «Ազգային անվտանգություն. Բելառուս-2026» միջազգային ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակներում։

Leave a Comment