Nebius Group-ը և Uber-ը մինչև $375 միլիոնի ներդրում են կատարել Avride ինքնավար մեքենաների ընկերությունում

Avride ինքնավար մեքենաներ ստեղծող ընկերությունը ներգրավել է մինչև 375 միլիոն դոլարի ռազմավարական ներդրումներ և ստացել առևտրային պարտավորություններ Yandex-ի նախկին տնօրեն և համահիմնադիր Արկադի Վոլոժին պատկանող Nebius Group-ից և Uber Technologies, Inc.-ից։

Ներդրումը Avride-ի՝ Uber-ի հետ ընթացիկ համագործակցության շարունակությունն է, որ հաջորդում է 2024թ.-ին ստորագրված բազմամյա համաձայնագրին և աջակցելու է Avride-ի ռոբոտաքսի ծառայության գործարկմանը Uber-ի հարթակում, որը տեղի կունենա Դալասում մինչև 2025թ.-ի ավարտը։

Avride-ը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասի Օսթին քաղաքում, ստեղծում է ինչպես ինքնավար ավտոմեքենաներ, այնպես էլ առաքիչ ռոբոտներ, որոնք մշակվում են ընդհանուր տեխնոլոգիաների հիման վրա և աջակցում են միմյանց կատարելագործմանը։ Ընկերության առաքիչ ռոբոտներն արդեն գործում են Uber Eats հարթակում Ջերսի Սիթիում, Օսթինում և Դալասում։ Նոր ֆինանսավորումը կարագացնի մեքենաների ու ռոբոտների ցանցի ընդլայնումը, ԱԲ պրոդուկտների ստեղծումը, ինչպես նաև աշխարհագրական ընդլայնումը՝ ամրապնդելով Avride-ի դիրքը ինքնավար մեքենաշինության ոլորտում։

Nebius Group-ը, որը համաշխարհային ԱԲ ենթակառուցվածքների ընկերություն է՝ հզոր ֆինանսական ցուցանիշներով, շարունակում է ընդլայնել իր տեխնոլոգիական ներդրումները։ Uber-ը նույնպես կենտրոնացած է Avride-ի հետ համագործակցությունը խորացնելու վրա՝ նպատակ ունենլով ԱԲ-ով գործող ինքնավար տեխնոլոգիական լուծումները ներկայացնել ավելի շատ շուկաներում և նպաստել դրանց լայնամասշտաբ կիրառությանը։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment