Քոչարյանը բացի խնդիրները նկարագրելուց նաև լուծումներ է առաջարկում․ Տիգրան Քոչարյան

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի խնդիրները նկարագրելուց նաև լուծումներ է առաջարկում: Այս մասին «News 5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «5-րդ ալիքին» տված հարցազրույցին, ասաց «Ալֆա Նյուզ» լրատվականի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը.

«Կարևոր մեսիջներից մեկն այն էր, որ կրկին բարձրաձայնվեց, որ Արցախի հարցը փակված չէ, և ճանապարհներ կան, գոնե սկսել Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը բարձրացնել, դա շատ կարևոր է, որովհետև շատերն ասում են, թե Արցախի էջը փակ է, Արցախի հարցը բարձրացնելը ավանտյուրա է և այլն, բայց Քոչարյանը կոնկրետ որոշակի պրագմատիկ ճանապարհ ցույց տվեց, որ առանց Հայաստանի անվտանգությանը սպառնալու հնարավոր է իրագործել: 

Շատ կարևոր էր Քոչարյանի շեշտադրումը տարածքաշրջանային անվտագության՝ Ռուսաստան, ԱՄՆ և Չինաստան ներգրավվածության վերաբերյալ, որովհետև այս տարածաշրջանում իրոք պետք է լինեն այն ուժերը, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային անվտանգությամբ, և պետք է արգելափակվի Թուրքիայի՝ տարածաշրջանում տարածվելու նկրտումները: Կարևոր շեշտադրումներ էին նաև այն, ինչ կատարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ կապված այդ փաստաթղթի և դրանից բխած հետևանքների հետ, հատկապես այն, որ նույն հայկական կողմն ամեն ինչ արեց, որպեսզի ռուս խաղաղապահներն այդտեղից դուրս գան, և արցախյան հարցը փակվի: 

Հիմնականում շեշտադրումները կարևոր էին նրանով, որ բացի վերլուծությունից նաև տրվում են հստակ լուծումներ՝ տարբեր հարցերի, ինչը շատ կարևոր է, որովհետև քաղաքական գործիչները սիրում են ուղղակի մեկնաբանել իրավիճակը, բայց որևէ լուծում չեն տալիս: Այս հարցազրույցը տարբերվում էր նրանով, որ և՛ խնդիրն էր նկարագրվում, և՛ խնդրի լուծման եղանակները»,- ասաց Քոչարյանը:

Leave a Comment