ՀՀ–ն ու Հնդկաստանը ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր կստորագրեն

ՀՀ–ն ու Հնդկաստանը ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր կստորագրեն

10 նոյեմբերի 2025 – 12:54 AMT

PanARMENIAN.NetՀայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ համաձայնագիր։ Այդ մասին հաղորդել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ նախարարության պարզաբանման՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցության զարգացմանը։

«ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի նախագիծը, որն ուղարկվել է հնդկական կողմին փոխհամաձայնեցման»,- հայտնել են գերատեսչությունից։

Նմանատիպ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նաև Չինաստանի հետ։

Leave a Comment