Մալիում TikTok-ի բլոգերին մահապատժի են ենթարկել – Armenia Today

Հյուսիսային Մալիում երիտասարդ բլոգեր Մարիամ Սիսսեին առևանգել և մահապատժի են ենթարկել, հայտնել է Tribune.com-ը։

Նշվում է, որ նա հրապարակումներ էր անում TikTok-ում՝ Տոնկա քաղաքի մասին։ Նա ուներ շուրջ 90 000 հետևորդ, սակայն առևանգողները նրան մեղադրել են բանակի հետ համագործակցության մեջ։

«Իմ քրոջը ձերբակալել են հինգշաբթի օրը՝ ջիհադիստները»,- պատմել է նրա եղբայրը՝ նշելով, որ նրան մեղադրել են «Մալիի բանակին իրենց տեղաշարժերի մասին տեղեկություն փոխանցելու մեջ»։

Ենթադրվում է, որ նրան մահապատժի են ենթարկել իսլամիստ զինյալները։ Աղբյուրը գրել է, որ կնոջ մահվան լուրը ցնցել է երկիրը, որը գտնվում է զինվորական խունտայի իշխանության տակ և 2012-ից պայքարում է արմատական խմբավորումների ապստամբության դեմ։

Leave a Comment