«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացել է իր առաջին տարածքային կառույցը Կապանում

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացել է իր առաջին տարածքային կառույցը Կապանում, տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Հայտարարության մեջ ասված է, որ Սյունիքի մարզից սկսելը խորհրդանշական նշանակություն ունի նախաձեռնության անդամների համար, քանի որ այն «հաղթանակների, սխրանքների դարբնոցն է, այնտեղից է սկսվում մեր հայրենիքի վերածնունդը»։

Նշված էէ, որ բացման խոսքով հանդես են եկել նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը, Կապանի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Խաչատրյանը և «Շանթ դաշինքի» նախագահ Շահեն Հարությունյանը։

Թաթոյանը հոկտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկել էր «Միասնության թևեր» անվամբ քաղաքական նախաձեռնությունը։ Նա այս մասին հայտարարել էր նախաձեռնության մեկնարկի միջոցառման իր ելույթում։

Նա քաղաքականություն մտնելու մասին հայտնել էր օրեր առաջ՝ հոկտեմբերի 6-ին: Թաթոյանը 2016-2021 թվականներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր:

Leave a Comment